▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմրուկի վտանգ կա

«Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ շտապելով տեղեկացնել ևս մեկ լավ լուրի մասին:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լուրջ է Հեպատիտ C-ով հիվանդների բուժման հարցը: Դեղամիջոցները բավականին թանկ էին, մենք էլ չէինք կարողանում այդ հիվանդությունը պետպատվերով բուժել, իսկ  այսօր Առողջապահության նախարարությունը մոտ 1000 հիվանդի հունիսի 1-ից անվճար դեղամիջոց կտրամադրի»,-նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստը:

Արա Ասոյանը տեղեկացրեց նաև, որ 7-8 տարի է՝ ջրծաղիկով հիվանդների թիվն է շատ:

«Այդ հիվանդությունը կարծես սեզոնականությունն էլ է փոխել, ագրեսիվ է դարձել: Ե՛վ ձմռանը, և՛ ամռանն ենք շատ դեպքեր ունենում ու տարբեր տարիքի անձինք են հիվանդանում: Չի բացառվում, որ Եվրոպայից Հայաստան գա կարմրուկը.այդ վտանգը կա՝ հաշվի առնելով մեր կապը այդ երկրների հետ»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին