▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Արցախի մթերքները վաճառվում են Ադրբեջանում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանցի Վահիդ Մագերամովը, ով գյուղատնտեսության ոլորտի փորձագետ է, հարցազրույց է տվել ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկին, որտեղ պարզ հայտարարել է, որ ադրբեջանական շուկայում վաճառում են Հայաստանից և Արցախից ներմուծած կարտոֆիլ, ծիրան և խոշոր եղջերավոր անասունների մսամթերք:

Ադրբեջանի գյուղատնտեսությունը չի կարողանում ապահովել սեփական երկրի կարտոֆիլի առևտուրը, այդ իսկ պատճառով շուկայում վաճառվող ապրանքների մի մասը ներմուծվում է Վրաստանից: Սակայն, հենց կարտոֆիլների առումով Վրաստանը նույնպես ինքն իր շուկան չի կարողանում ապահովի և կարտոֆիլ է ներմուծում Հայաստանից: Հենց Հայաստանից ներմուծված կարտոֆիլի մի մասը գնում է Ադրբեջան: Ադրբեջան է գնում նաև մսամթերքը և ծիրանը:

Վագեմիրովը պնդում է, որ միայն անցած տարվա ընթացքում Արցախից Վրաստան է արտահանվել 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն,որոնք վրացականի անվան տակ վաճառվել են Ադրբեջանին:

Հայաստանի գյուղմթերքը որակապես տարբերվում է հարևան երկրների գյուղմթերքներից ու մեծ պահանջարկ ունի և Վրաստանում, և Իրանում: Փաստորեն արդեն իմացանք, որ ոչ պակաս մեծ պահանջարկ է վայելում նաև Ադրբեջանում:

Չնայած մեր ունեցածով հիանալը ադրբեջանցիների մոտ դեռ հին ժամանակներից է գալիս, երբ Հեյդար Ալիևը նախընտրում էր բոլորի աչքից հեռու հայկական կոնյակ խմել:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին