▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը պաշտպանում է Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատանը մայիսի 26-ին Հանրապետության տոնի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը մասնակցող ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը պապասխանելով ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին,թե ու՞մ է պաշտպանելու ՌԴ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրինի պաշտոնի հավակնորդներից, ասել է."Ռուսաստանը պաշտպանում է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածությունը...Նա ամենաարժանի հավակնորդներից մեկն է այդ պաշտոնին... " 
Դե ինչ...Տեղի ունեցավ այն,ինչին բոլորս էլ սպասում էինք...Մեր ռազմավարական գործընկերը ևս մեկ անգամ ապացուցեց,որ Հայաստանի կարծիքը շատ հարցերում նրան բացարձակ չի էլ հետաքրքրում,այն դեպքում,երբ ՄԱԿ-ում կամ այլ կազմակերպություններում տեղի ունեցած քվեարկությունների ժամանակ նույն Հայաստանը դեմ գնալով գրեթե ողջ համաշխարհային հանրությանը դեմ էր քվեարկում հակառուսական բանաձևերին...Հիմա էլ պարզվում է,որ մեր ռազմավարական գործըներոջ համար ամենաընդունելի թեկնածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում մի երկրի ներկայացուցիչ է,որին կտրականապես դեմ ենք մենք.....Երևի Կրեմլին շատ դուր է եկել Բյուլ-Բյուլ օղլիի անգլերենի չիմացությունը,բայց Պուտինի համար ամենակարևորն այն է,որ նա հիանալի տիրապետում է "великий и могучий"-ին...
Պաշտոնական Երևանն այս պարագայում պետք է տարրական անտեսի իր ռազմավարական գործընկերոջ կարծիքն այս հարցում և պետք է շատ ակտիվ առաջ տանի Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի հակաքարոզը...Իսկ միջազգային հանրությանը նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից շատ բան կա ներկայացնելու նույն խոհրդային գլխավոր "կլկլացնողի" ակտիվ հակամշակութային գործունեության մասին... Չմոռանաք,որ սույն սուբյեկտը 1988-2005 թթ-ին՝17 տարի, զբաղեցրել է Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը...Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի Ադրբեջանին մատուցած ամենակարևոր և անգնահատելի ծառայություններից մեկը՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումն էր...Հենց այս արարածը,ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից մեծ խոստումներ էր տալիս միջազգային մշակութասեր հանրությանը,իր յուրօրինակ ավանդն ունեցավ այդ խաչքարերի դամբարանադաշտի ոչնչացման գործում...Հենց նրա մշակույթի նախախար եղած ժամանակ՝2002-2203 թթ-ին մեծ թափով վերսկսվեց խաչքարերի ավերումը,որն ավարտվեց 2006-ին...Հայկական գերեզմանոցի տեղում ազերիները կառուցեցին ռազմական պոլիգոն...Հենց սույն կեղծարարն էր Արցախում գտնվող հայկական եկեղեցիները անվանում աղվանական՝փորձելով այլասերել պատմությունը...Սա ընդամենը երկու օրինակ է,թե ինչպես էր ժամանակին սույն ազերի երգիչ-դիվանագետը կեղծում այլ ժողովրդի մշակութային ժառանգությունը...Ի դեպ,ադրբեջանական պատմագրության մեջ Ջուղայի խաչքեարերը ևս անվանում են աղվանական...Սակայն նույն Բյուլ-Բյուլ օղլին և նրա ազգակիցները չեն բացատրում,թե ինչու՞ աղվանների,որոնց ազերիներն իրենց նախնիներն են անվանում, մշակութային ժառանգությունն այդպես ջանադրաբար ոչնչացրեցին...Հավելեմ,որ նույն Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի Ադրբեջանի մշակույթի նախարար եղած ժամանակ մասսայաբար կեղծվեցին և սեփականաշնորհվեցին ազերիների կողմից կովկասաբնակ այլ տեղացի ժողովուրդների մշակութային ժառանգությունները ևս...Ամենաշատը հայերից հետո տուժել են լեզգիները,պարսիկները,թալիշները և այլն...
Երևանը շատ լուրջ պետք է պայքարի Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածության դեմ...Այս պարագայում մեր ազգային շահերը վեր են Կրեմլի ցանկաություններից...
Այլ ազգերի մշակութային ժառանգության նկատմամբ ցեղասպանություն գործած Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին վերջին մարդն է,ով կարող է զբաղեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը...
Հ.Գ.Հուսով եմ,որ Մոսկվայի կողմից ազերի-թուրք Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածության պաշտպանությունը մեծ վնաս է հասցնելու հենց նույն Բյուլ-Բյուլ օղլիին...Միջազգային մեկուսացման մեջ գտնվող Մոսկվայի կողմից պաշտպանվող թեկնածուն կանտեսվի գրեթե բոլորի կողմից...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին