▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով երիտասարդ դատավորը և որքան ունեցվածք ունի

Armlur.am-ը գրում է. Երեկ մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: Նիստը նախագահող դատավորը 30-ամյա Տաթևիկ Գրիգորյանն է, ում արտառոց ունեցվածքին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Չնայած Տաթևիկ Գրիգորյանը հանդիսանում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատավոր, սակայն երեկ նախագահում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործը: Նշենք, որ նման ընտրությունը պայմանավորված է նիստի` արտագնա լինելով և դահլիճային պայմաններով: 30-ամյա դատավորն անցած տարի 600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Այստեղ կասկածելին հենց  600 հազար դրամանոց մեքենան է, որը հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավորը պարզապես ցածր գին է ներկայացրել: Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 12 հազար դոլար: 

Իսկ որպես եկամուտ` դատավորը հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 520 հազար դրամ: Ի դեպ, Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ո՛չ բնակարան ունի եւ ո՛չ էլ շարժական գույք, բայց հետո աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 600 հազար դրամանոց մեքենան: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին