▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մի արվեստի կենտրոն` փակման եզրին

Արդեն իսկ գաղտնիք չէ «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամում մայիս 2-ին կատարված մոտ 40%-ով աշխատակիցների հաստիքների և աշխատաժամանակի կրճատումը, որի պատճառով թանգարանն արդեն աշխատում է շաբաթը երեք օր գրաֆիկով:

Դեռևս ձմռանը «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը Հայսատանից արտահանեց պահեստավորված բոլոր արվեստանմուշները, որը կազմում էր մոտավորապես երեք կոնտերներ: Ինչպես նաև Սասունցի Դավիթ սրահում ցուցադրվող Լիբենսկի Բրիխտովա Հայաստանի համար ցուցադրության բոլոր նյութերը և Թամանյան այգում ցուցադրվող Լին Չեդուիքի (Մեծ Բրիտանիա) երեք ստեղծագործությունները, որոնք ապամոնտաժվեցին և հետ ուղարկվեցին ԱՄՆ՝ նոր սերունդներին զրկելով աշխարհահռչակ արվեստագետների գործերին ծանոթանալուց:

Վերլուծելով առկա փաստերը համոզվում ես, որ «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամն ունի կամ ֆինանսական խնդիրներ, կամ էլ չի տեսնում իր հետագա գործունեությունը Հայաստանում: Սակայն փաստ է, որ Գաֆէսճեան Ընտանիքը վերջերս վաճառեց իր և Հովնանյան ընտանիքի միջև կռվախնձոր դարձած Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի համար նախատեսված շենքը մոտավորապես 57 մլն. դոլարով:

Մեր մտահոգությունը կայանում է նրանում է, որ Գաֆէսճեանի հավաքածուները կամաց-կամաց հետ են ուղարկվում, իսկ թանգարանի շենքի համար փորված փոսը մնում է անփոփոխ: Կասկադ համալիրի առկա կարգավիճակը մտահոգիչ է, որն էլ առիթ է տալիս մտածելու, որ մոտ ապագայում Կասկադ համալիրում կարող են հայտնվել նորանոր սրճարաններ և այժմյան գեղատեսիլ վայրը կարող է վերածվել խրախճանքների վայրի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին