▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Հարությունյանի փոխարեն նշանակվել է Վահե Ստեփանյանը, բայց ժամանակավորապես

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վահե Ստեփանյանը։ Այս մասին որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին