▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին դատարան չի ներկայացել. նրան բերման կենթարկե՞ն

armtimes.com-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Անալիտիկ կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը:

Նախատեսվում էր, որ այսօր դատարանը կլսի գործով առանցքային տուժող ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Սակայն Ուրիխանյանը հերթական անգամ չի ներկայացել դատական նսիտին;

Մեր զրույցում գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ  Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Հայաստանում ընթանում են Եվրոպայի խորհրդի աշխատանքային հանձնաժողովի աշխատանքները, եւ նրա ներկայությունը պարտադիր է: Սա զայրացրել է պաշտպանական կողմին: «Միջնորդեցի կա՛մ ազատ արձակել Անի Հովհաննիսյանին, կա՛մ Տիգրան Ուրիխանյանին բերման ենթարկել, իսկ եթե ոչ, ապա անթույլատրելի ճանաչել Ուրիխանյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը»,- մեր զրույցում ասաց Սիմոնյանը: Դատավոր Արշակ Վարդանյանն ի պատասխան հայտնել է, որ եթե հաջորդ դատական նիստին  էլ Տիգրան Ուրիխանյանը չներկայանա, ապա  նրա բերման ենթարկելու որոշում կկայացնեն եւ  կքննարկվի նաեւ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու հարցը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին