▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

72-ամյա մոր սպանության մեջ կասկածվողը հոգեկան խնդիրներ ունի. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում 2017 թվականի հունիսի 18-ին սպանության դեպք է գրանցվել: Ոստիկանները, արձագանքելով ահազանգին, սեփական տան մեջ հայտնաբերել են 1945 թվականին ծնված Գրետա Սահակյանի դին՝ մալուխով խեղդամահ արված:

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունքի պետ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Սերոբյանը Lurer.com-ին տեղեկացրել է.

«Մայր ու որդի ապրել են միասին, մի հարկի տակ: Որդին հոգեկան խնդիրներ ունի, նույնիսկ այն աստիճան, որ չի հիշում կամ պատկերացնում, թե ինչպես է խեղդամահ արել հարազատ մորը:Գրետա Սահակյանը նախկինում մանկավարժ է եղել, իր հետ բնակվող ընտանիքի ուրիշ անդամներ չուներ»,-նշեց Կարեն Սերոբյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին