▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում 23 հազար 954,7 տոննա բերք են հավաքել.գոհ են

Ցորենի և գարու բերքահավաքի արդյունքները բավարար եմ գնահատում և, եթե անբարենպաստ եղանակներ չլինեն, աշխատանքներն ժամանակին և անկորուստ կավարտենք:

Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել  է  ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը  և   նշել, որ այսօրվա դրությամբ հնձի աշխատանքների իրականացման համար տեխնիկայի պակաս չի զգացվում:

«Հունիսի  19-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 48  հեկտար ցանքատարածություններից հնձվել է  շուրջ  9481  հա-ը: Հնձվել է 180   հա  ցորեն  և  9301   հա գարի: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,3 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22,7  ց/հա-ի դիմաց: Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է  23 հազար 954,7 տոննա բերք»,-տեղեկացրել  է  Վ. Ավետիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին