▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես չեմ ուզում մահանալ». նախկին զինծառայողը բուժում է պահանջում

Պայմանագրային նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին քայլելու համար մեծ ջանքեր են պետք։ Բակից տուն դառնալը մեծ դժվարություն է։ 2011-ին Երևանի մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայության է մտել։ Ամեն ինչ սկսվեց մեկ տարի անց, երբ աղիքային բորբոքում ստացած Դավիթը հայտնվեց Մուրացանի հոսպիտալում։ «Չեմ հիշում ոնց են ինձ առաջին վիրահատությունն արել, առաջին վիրահատությունն ինչ–որսխալ ա եղել, երկրորդն են արել, երկրորդից հետո ընկել եմ կոմայի մեջ ու սենց վիճակ աառաջացել մոտս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Դավիթ Հակոբյանը։ Նա 28 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ 2006-2008 թվականներին Արցախում սահմանային զորամասում է ծառայել։

Առողջական խնդիրներ չի ունեցել նաև պայմանագրային զինծառայության մտնելիս։ Մուրացանի բժիշկները հեռացրել են Դավիթի աղիքը, ինչից հետո նա անշարժացել է՝ քայլելը դարձել է գրեթե անհնարին։ «Էս ամեն ինչը առաջացել է կոնկրետ վիրահատության հետևանքներից, սաղ սխալ է եղել, էդմարդը չգիտեմ ինչ ձև է արել վիրահատությունը, բժշկին նկատի ունեմ՝ Տոնոյան Գագիկին»,- պատմում է նա։ Ոտքն սկսել է գետնին դնել Կարմիր խաչի հիվանդանոցում բուժվելու արդյունքում։ Սկզբում ՊՆ-ն ցանկացել է զինծառայողի բուժումը Գերմանիայում կազմակերպել՝ անգամ կանչել են Մուրացանի հոսպիտալ, անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել. «Մի շաբաթ հետո ինձ ասեցին, որ չենքուղարկում՝ առանց պատճառն ասելու»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին