▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի պատասխանը Տեր-Պետրոսյանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ազատականացնել Նախիջևանի հետ առևտուրը», որն, իմիջիայլոց, կատարվելու է թուրքական լիրայով:

Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Թուրքիան սկսել է ինտեգրել Նախիջևանը: 
Դեռևս անցած դարի 20-ական թվականներին Թուրքիայի պահանջով էր Նախիջևանը և Արցախը անցել Ադրբեջանին և շատ համառ պայքարից հետո Սյունիքը մնաց Հայաստանին (Նժդեհի շնորհիվ և ըստ երևույթին Մոսկվայի բոլշևիկների գաղտնի աջակցությամբ): 

Դրա դիմաց Քեմալը օգնեց բոլշևիկներին սովետականացնել Ադրբեջանը և Հյուսիսային Կովկասը: Սակայն մինչև 2-րդ համաշխարհայինը Թուրքիան Պարսկաստանի հետ տարածքների փոխանակում կատարեց Նախիջևանի հետ ընդհանուր սահման ունենալու համար:

Դա պարզորոշ կերպով նշանակում էր, որ Թուրքիան պատրաստվում էր ապագայում, իրավիճակը փոխվելուց հետո, իր տիրապետությունը տարածել Հարավային Կովկասի վրա և դրա համար պլացդարմներ էր ստեղծում: Հետագայում, բնականաբար, կպայքարի նաև Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի համար: Սակայն այս փուլում դեռևս զբաղված է Նախիջևանով և Աջարիայով: 

Կարելի է ասել, որ Կարսի պայմանագիրը կամաց-կամաց գնում է պատմության գիրկը:
Ինչ հետևություն ենք կարող անել: 

Հետևությունը պարզ է, Արցախի խնդիրը պարտադրված էր մեզ: Արցախի շնորհիվ մենք փաստորեն կարողացանք Թուրքիայի ախորժակը զսպել և ժամանակավորապես սառեցնել նրա առաջխաղացումը դեպի Հարավային Կովկաս: Խնդիրը Արցախը չէ: Ճիշտ հակառակը, Արցախը Հայաստանին գոյատևման շանսն է: Դեռևս:

Հիմնական իրադարձությունները դեռևս առջևում են: Այս պահին մեր հիմնական հարցադրումը այլ բնույթի է. արդյոք այս իշխանությունը կարող է համախմբել հանրությանը ծանր փորձությունների ժամանակ և արդյոք կարող է զարգացման հնարավորություններ մեզ տալ: Պատասխանը կարծես թե բացասական է:

Ստեփան Դանիելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին