▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե բարդություններ չլինեն, զինծառայողի տեսողությունը կվերականգնվի

ՀՀ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։

Մասնագետները դրական են համարում, որ 33¬-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։

Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33¬-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։

Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանութ յան բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։

Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,- հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։

Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինծառայողը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին