▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համազեկուցողների կոչը Ադրբեջանին՝ պաշտպանել ձերբակալվածների իրավունքները

aravot.am-ը գրում է. ԵԽԽՎ՝ Ադրբեջանի գծով համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) 2017թ. հունիսի 12-14-ը եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և արդարադատության նախարարի, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության, գլխավոր դատախազի տեղակալի, սահմանադրական և գերագույն դատարանների նախագահների, պետանվտանգության ծառայության ղեկավարի և մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Համազեկուցողները հանդիպումներ են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, վերջերս բանտերից ազատված այլախոհների, իրավաբանների և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Այս մասին ասվում է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ: Այցի ընթացքում համազեկուցողները քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը:

Մասնավորապես, նրանք ողջունել են 2016թ. որոշ այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակումը և միաժամանակ մտահոգություն հայտնել վերջին ամիսներին նոր ձերբակալությունների կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ 2017թ. ընթացքում ավելի շատ մարդ ազատ կարձակվի:

Համազեկուցողները շարունակել են իրենց նախորդ քննարկումները Ադրբեջանի արդարադատության համակարգի հարցերի շուրջ: «Արդարադատության համակարգը պետք է լինի իրապես անկախ, անկանխակալ, անկաշառ և ազատ արտաքին միջամտությունից»,- ասել են համանախագահները:

 

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին