▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի ՊՆ. Ռաքքան ազատագրելուց հետո քրդերին տրամադրված զենքերը հետ են վերցվելու

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը նամակ է հղել Թուրքիայի ՊՆ-ի ղեկավար Ֆիքրի Ըշըքին, որում պաշտոնական Անկարային իրազեկել է Սիրիայի քրդերին տրամադրված զենքերի ու զինամթերքի մասին: Թուրքական «Haberler» լրատվամիջոցը հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, նշում է, որ ամերիկացի պաշտոնյան հերթական անգամ երաշխիքներ է տվել Թուրքիային, որ քրդական ուժերին տրամադրված զենքերը և սարքավորումները չեն օգտագործվի իրենց դեմ: Բացի այդ Մեթիսը նշել է, որ իրենք ամեն ամիս շարունակելու են տեղեկություններ տրամադրել Թուրքիային՝ քրդերին տրամադրված բոլոր զենքերի մասին: Թուրքական կողմին կներկայացվեն նաև զենքերի լուսանկարները:

Հատուկ ընդգծվել է, որ այն բանից հետո, երբ Սիրիայի Ռաքքա քաղաքը ազատագրվի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից, քրդերին տրամադրված զենքերը հետ են վերցվելու:

Հիշեցնենք, որ ամերիկյան ղեկավարությունը որոշում էր կայացրել, որ Ռաքքայի օպերացիային մասնակցելու են Սիրիայի քրդական ուժերը, ինչը արժանացել էր Թուրքիայի կոշտ արձագանքին: Քանի որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն և պնդում է որ վեջիններս սպառնում են իր անվտանգությանը:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին