▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երեւանում. գլխի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա քաղաքացի

Երեկ կեսօրին Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ կրակոցների հետեւանքով «գլխի հրազենային վնասվածք» աշխոտրոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 23-ամյա Արման Հովսեփյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 13:10-ի սահմաններում նշված հասցեի մոտ Ա. Հովսեփյանն ու նրա եղբայրը՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Արթուր Հովսեփյանը, ով աշխատում է «Ավեստաս» ՍՊԸ-ում, անհայտ անձի հետ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ իրենց անծանոթ անձնավորությունը կրակել է Արմանի գլխին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղբայրները հրաժարվել են կատարվածի մասին ոստիկաններին տեղեկություններ հայտնել և միայն ոստիկանների ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողությունների արդյունքում է որոշ մանրամասներ պարզվել:

Ժամեր անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզում են անծանոթ անձի ինքնությունը և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանություն է ներկայանում 25-ամյա Խդր Ամոյանը և խոստովանում, որ ինքն է վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել եղբայրներին, որի ընթացքում էլ իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ամոյանը աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ գազային ատրճանակն էլ հաշվառված է իր անվամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին