▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներով

ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ։

Այս մասին ասվում է ՄԱԿ գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ։

«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարությունը ՝ տարածաշրջան նրանց վերջին այցելությունից հետո։ Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, որոնք շփման գծում դարձել են մարդկային զոհերի պատճառ։ Մենք կրկնում ենք կողմերին ուղղված նրանց կոչը՝ հետագա էսկալացիայից խուսափելու ու լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի դիտարկման մասին։

Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կողմերին կոչ անելով վերսկսել առարկայական, բարեխիղճ ու քաղաքական կամքով ամրապնդված բանակցություններ։

ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նման ջանքերը»։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին