▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ պատճառով է տեղի ունեցել կանանց մասնակցությամբ ծեծկռտուքը. նոր մանրամասներ

armtimes.com-ը գրում է. Երեկ գիշերը 5 կանանց միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր տեղեկություններով, 4 կանայք 27-ամյա Անի Ոսկանյանին ծեծել են՝ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պատճառով: Մասնավորապես, Անի Ոսկանյանը Վարդանանց փողոցում գտնվող կարաոկեներից մեկից զանգահարել է Աննա Համբարձումյանին, Վարդուհի Ռյաբուինյանին, Անահիտ Չերքեզյանին, Սաթենիկ Սաղաթելյանին եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրանց հասցեին: Ինչից հետո վերջիններս գնացել են Անի Ոսկանյանից պատասխան պահանջելու: Նրանք կարաոկեից դուրս են հրավիրել Անի Ոսկանյանին եւ չորսով սկսել ոտքերով եւ ձեռքերով ծեծել նրան. ծեծի հետեւանքով 27-ամյա Ոսկանյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունում, սակայն, նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ բացատրություն տալ: Թե ինչ աստիճանի մարմնական վնասվածնքեր է ստացել 27-ամյա կինը, հայտնի կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին