▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ պրակտիկան դադարեցրեք. Կարեն Կարապետյանը` Արծվիկ Մինասյանին

 

ՀՀ կառավարության այսօրվա  նիստում Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը ներկայացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակն ավելացնել` դարձնելով մինչև 270 մլն խմ: 

 

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2 օր ժամանակ խնդրեց ԱԺ-ում քննարկումների համար, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը չթույլատրեց նրան ավարտել խոսքը:

Արծվիկ Մինասյանը չէր հասցրել ավարտել միտքը, երբ Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Ոչ, կոմիտեներին եւ նախանիստերին դուք ժամանակ ունեիք քննարկելու: Մենք ասել ենք, որ էդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում դա արեք: Մենք մի օր պետք է դա դադարեցնենք, պարոն Մինասյան»:

 

Կառավարության նիստում քննարկված մի քանի հարցերի մասին` ստորև` տեսանյութերով.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին