▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Վանաձորում. ողնաշարի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա աղջիկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մխիթար Գոշ փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դ. Ե.-ն:

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ընկել է իրենց շենքի 2-րդ հարկից: Տեղի ունեցածը անզգույշ ընկնելու, թե ինքնասպանության փորձ է՝ պարզ կլինի դեպքի հանգամանքները պարզելուց հետո: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին