▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում հայը ձերբակալվել է ռազմաբազա խոշոր խմբաքանակով մարիխուանա մտցնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում Թինքեր ռազմական ավիաբազա խոշոր խմբաքանակով մարիխուանա մտցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է բեռնատարի վարորդ 59-ամյա Աշոտ Գրիգորյանին: Այս մասին գրում է kfor.com-ը:

Բեռնատարում մարիխուանայի 35 արկղ են հայտնաբերել՝ ընդհանուր 324 կգ քաշով: Եվ կանեփի յուղով մի քանի տարաներ. դրանք նախատեսված են եղել էլեկտրական սիգարետ ծխողների համար:

Գրիգորյանը տեղափոխվել է Օքլահոմայի բանտ՝թմրանյութերի փոխադրման և ապօրինի շրջանառության համար ավտոմեքենան տնօրինելու մեղադրանքով: Կալանավորելու պահին նա Միսսուրի նահանգում նման հանցագործության համար փորձաշրջան էր անցնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին