▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2040 թ-ի 4 միլիոնանոց Հայաստանը և իրականությունը

6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստում բավական լայն ճառով հանդես եկավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը...Նրա ելույթի ամենաքննարկվելիք թեմաներից մեկը եղավ նրա այն թեզը,որ 2040 թ-ին Հայաստանի բնակչություւնը պետք է կազմի 4 միլիոն...
Շաբաթներ անց՝հունիսի 21-ին,ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը զեկույց է հրապարակել,որում կանխատեսել է աշխարհի տարբեր երկրներում բնակչության թվաքանակի դինամիկան 2030-2100 թթ-ն ընկած ժամանակահատվածում...Այսպես,ըստ ՄԱԿ-ի,եթե այժմ Հայաստանում բնակվում է 2,93 միլոն մարդ,ապա 2050 թ-ին բնակչության թիվը կնվազի մինչև 2,7 միլիոնի,իսկ 2100 թ-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 1,8 միլիոն մարդ...Ադրբեջանում ևս տեղի կունենա բնակչության թվաքանակի նվազում...Եթե ՄԱԿ-ում կանխատեսում են,որ 2050 թ-ին մեր արևելկյան հարևանի բնակչությունը կլինի 11 միլիոն,ապա 2100 թ-ին այն կնվազի մինչև 9,5 միլիոնի...Կնվազի նաև Վրաստանի բնակչությունը՝2050 թ-ից 2100 թ-ը՝3,5 մինչև 2,9 միլիոն մարդու...
Հատկանաշական է,որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը երկու տարի առաջ մեծ ուսումնասիրություն էր կատարել՝ եզրահանգելով, որ ամենաբարենպաստ սցենարի դեպքում Հայաստանի բնակչությունը 2050 թվականին 3.2 միլիոն կկազմի,այսինքն նույնքան որքան հիմա է...Սակայն հիմա ՄԱԿ-ում այլ կարծիք ունեն ՀՀ-ի բնակչության թվաքանակի պահով...
Մեկնաբանություններն ավելորդ են և ամեն ընթերցող ինքը թող որոշի,թե ում կանխատեսումներն են ավելի իրական՝ՀՀ իշխանություններինը,թե ՄԱԿ-ինը...
Ավելի լավ կլիներ,որ մեր իշխանությունները մտածեին այսօրվա մասին և ամեն ինչ անեին,որ նվազեցնեին արտագաղթի աղետալի չափերը,այլ ոչ թե խոսեին 2040 թ-ի մասին...Ի դեպ,2008 թ-ից ցայսօր Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 346 հազար մարդ...Եթե Երևանում բնակչության արտահոսքը այնքան էլ շատ չի նկատվում,քանի որ հեռացածների տեղը լրացնում են մարզերից մայրաքաղաք տեղափոխվածները,ապա մարզերում իրավիճակը ողբալի է...Իմ հարազատ Գյումրու օրինակը կարող եմ բերել...Եթե1990-91 թթ-ին Շիրակի մարզկենտրոնում բնակվում էր մոտ 230-240 հազար մարդ,ապա հիմա դե ֆակտո քաղաքում բնակվում է լավագույն դեպքում 80 հազար մարդ...
Հետաքրքիր է,իսկ եթե իշխանություններին չհաջողվի իրականացնել իրենց "4 միլիոնանոց" ծրագիրը,2040 թ-ին 86-ամյա Սերժ Սարգսյանից ով է բացատրություններ պահանջելու...

Գագիկ  Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին