▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Ապարանում. բժիշկները բնակարանում հայտնաբերել են կախված 29-ամյա բնակչուհու դին

shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 24-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ժամը 11:10-ի սահմաններում Ապարան շտապօգնության կայանից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի: 

Ըստ նախնական տեղեկությունների ՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Մերի Մ.-ն տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մերի Մ.-ն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ և ամուսինը այդ պահին տանը չի եղել և նրան այդ վիճակում հայտնաբերել է հարևանուհին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին