▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծ դիպլոմների գործով ԱԱԾ-ն դիմել է ԿԳՆ-ին. տարբեր քաղաքացիություն ունեցող 20 անձ ՀՀ-ից կեղծ դիպլոմ է ստացել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը՝ ոչ պետական ԲՈՒՀ-երում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին այտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների կողմից շահադիտական դրդումներով դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ  հատկացնելու դեպքերով քրեական գործերով պարզվել են, որ դիպլոմներ են հատկացվել են ՀՀ՝ 2, Իրանի՝ 1, ԱՄՆ՝ 8, ՌԴ՝ 2, Ուզբեկստանի՝ 1, Իսրայելի՝ 1, Վրաստանի՝ 5 քաղաքացիների:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ոչ պետական ԲՈՒՀ-երում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, բացի այդ, 26.06.2017թ. հայտնվել է վերը նշված հանգամանքներում դիպլոմներ ստացած թվով 20 շրջանավարտների տվյալները՝ նրանց ավարտական դիպլոմների վավերականության հարցը քննարկելու համար»,- ասվում է գրավոր պատասխանի մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։ Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, եւ թե այլ անբարենպաստ հետեւանքների առաջացման ռիսկերը:

Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող՝ Հայաստանում գործող ոչ պետական երկու բուհերի ռեկտորներ դատարանի որոշմամբ մեղավոր են ճանաչվել, երրորդի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին