▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. Մովսես Հակոբյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ այս պահին սահմանում լարվածություն չկա:

«Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,- ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անդրադառնալով միջազգային և տեղական այն վերլուծություններին, իբր թե Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվել, գլխավոր շտաբի պետն ասաց, որի չի կարող  մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:

«Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- նշեց Մովսես Հակոբյանը:

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին