▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՀԿ-ում թույլ չեն տվել Ժիրայր Սեֆիլյանի փոխանցել Արեւմտյան Հայաստանի քարտեզ

Այսօր Արմավիրի քրեակատարողական հիմնարկում չեն ընդունել Ժիրայր Սեֆիլյանի համար տարված Ռաֆայել Թադևոսյանի կողմից 2003 վականին հրատարակված Արևմտյան Հայաստանը (1914թ.) քարտեզը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:

«Համապատասխան պաշտոնյան ասել է՝ հակասում է Սահմանադրությամբ գծված մեր երկրի տարածքներին: Հարցերի շարանը մեծ է՝
-պաշտոնյան կարծու՞մ է, որ մեր երկրի Սահմանադրությունը Արևմտյան Հայաստանի որևէ դարի համար գծված սահմաններով քարտեզ է հաստատել, 
-պաշտոնյան չի՞ հասկանում, որ Հայաստանի հանրապետությունը Արևմտյան Հայաստան չէ,
-վախեցե՞լ է արդյոք պաշտոնյան Արևմտյան Հայաստան բառերից: Դա Խորհրդային, հատկապես ստալինիզմի շրջանին բնորոշ վախ է, այն տարիներին այդ բառերն առանց հեգնանքի արտասանելը հղի էր պատժիչ հետևանքներով, 
-Նույնքան կվախենա՞ր արդյոք պաշտոնյան, եթե դա լիներ Արևելյան Հայաստանը 1914թ. քարտեզը: Պետք է ենթադրել՝ այո: Դրա մեջ կլինեին Ղարաբաղը, Նախիջևանը, Կարսը, և իհարկե դա չէր համապատասխանի մեր երկրի՝ ՀՀ Սահմանադրությամբ գծած սահմաններին, 
-ունի՞ արդյոք պաշտոնյան ցուցակ, թե ի՞նչ կարգի, որ թվին և ում կողմից հրատարակված քարտեզներ կարելի է տալ բանտարկյալներին, և որոնք՝ չտալ, 
-Եթե ժիրայր Սեֆիլայանն իսկապես քրեական, ոչ թե քաղաքական բանտարկյալ լիներ՝ պաշտոնյան նույնքա՞ն կվախենար նրան քարտեզ փոխանցել, 
-Առհասարակ կա՞ արդյոք կալանավորների համար արգելված պատմական գրականության կամ քարտեզների ցանկ, ցուցակ, 
-Որտեղի՞ց կարելի է այս հարցերի պատասխաններն ստանալ»,- գրել է Նանոր Սեֆիլյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին