▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ տանջում էր այդ միտքը. Եվրոպայի առաջնության հայազգի չեմպիոնը՝ հաղթանակի մասին

Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովն (64 կգ քաշային կարգ) այսօր հանդիպել է լրագրողներին:

«Բոլորին էլ հայտնի է, թե ինչ պատճառներով չէր ստացվում նախկինում մեդալ նվաճել: Թե՛ մրցավարական խոչընդոտներ կային, թե՛ մարզավիճակի: Այս անգամ երկուսն էլ կարգին էին: Թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք հաղթանակ գրանցել»,-ասաց Բաչկովը՝ հավելելով.

«Այն միտքը, որ մեդալ չէի նվաճել, ինձ տանջում էր: Չէի կարող պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվել՝ առանց սիրողական ռինգում մեդալ նվաճելու: Իմ տարիների ամբողջ աշխատանքը պետք էր ամփոփել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելով, չեմպիոն դառնալով: Դա էր ինձ ուժ և մոտիվացիա տալիս»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին