▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը մինչև 2019 թվականը չի կարող դիմել և օգտվել վարկային միջոցներից

ԱԺ-ում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը՝ 2017-2022 թվականների համար: Այսպիսով՝ 5 տարում նախատեսվում է ունենալ տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ, աղքատությունը գրեթե կիսով չափ կրճատել, նվազագույն աշխատավարձը բարձրացնել, արտահանման ծավալների զգալի աճ ապահովել, անհանդուրժողականություն դրսևորել կոռուպցիայի նկատմամբ, զարգացած տնտեսություն, ինչպես նաև նոր աշխատատեղեր ունենալ, տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվն առնվազն 3 միլիոնի հասցնել: Ծրագրի հիմքում նաև անվտանգ, արդար, Անկախ և խելացի Հայաստանի տեսլականն է:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը սա ավելի շուտ հնարավորությունների ծրագիր է համարում.

«Որտեղից որ ֆինանսավորում, ներդրում  կարող  է լինել, դրանց հիման վրա ծրագիրը կազմել,  հավաքել ու մի տեղ են լցրել, որովհետև հասել ենք մի կետի, որով մինչև 2019 թվականը Հայաստանը չի կարող դիմել և օգտվել վարկային միջոցներից»,-լարգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագիրը չի տարբվերվում նախորդից: Չեն տարբերվում նաև քննարկումները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին