▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ուղղակի ձեռառնոցի է, միտումնավոր չարություն.Առաջարկում են փոփոխել զինանշանը, հիմնը

Շարունակվում են ՀՀ օրհներգի, զինանշանի վերաբերյալ քննարկումները: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան Գագիկ Մանասյանը նկատում է՝ կարևոր են օրհներգի տեքստն ու երաժշտությունը:

«Սկսենք մեր օրհներգի տեքստից: Այն Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգ»-ն է, վերաբերում է այդ ժամանակի հերոս Գարիբալդուն: Այսինքն, արդեն ոչ հայկական բովանդակություն է: Կա նաև կեցցե՛ Իտալիան, կորչի՛ Ավստրան տողը: Պատկերացնո՞ւմ եք մի ավստրիացի մինչև վերջ մեր հիմնը կարդա: Սա հայկական էությունից, մտածողությունից դուրս է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը: Նրա խոսքով՝ նույն իրավիճակն է նաև երաժշտության դեպքում:

«Գլազունովի «Ռայմոնդա» բալետի 4-րդ և 9-րդ մասերի շատ խիստ նմանություն կա, ավելին՝ այն հարուստ երաժշտություն չէ, չունի հերոսականություն, հիմնի կանոններին համապատասխան գրված չէ»,-ընդգծեց Գագիկ Մանասյանը: Ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրի առաջարկին, որն է՝ «Քե՛զ համար, Հայաստա՛ն» երգը օրհներգ դարձնելուն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը նկատեց.

«Ես խոնարհվում եմ նրա արվեստի առջև, բայց սա այդ դեպքը չէ: Այն այլ բովանդակություն ունի, բնորոշ չէ հիմնին: Կողմ եմ Արամ Խաչատրյանի երաժշտությունը հիմն դարձնելուն»:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ խոսեց զինանշանի մասին:

«Աշխարհի բոլոր երկրներում վերանայում են իրենց հիմնը: Ես ոճային փոփոխություն եմ առաջարկում, որովհետև ամբողջովին փոխելու դեպքում Սահմանադրությունն էլ է փոխվելու: Զինանշանում շատ էլեմենտներ են փոխված, սա ուղղակի ձեռառնոցի է: Օրինակ՝ թուրը ջարդված է նկարված, ինչը միտումնավոր չարություն է: Կամ՝ կա ժապավեն, որի վրա անպայման կարգախոս պետք է լինի: Կարող է լինել՝ «Միասնություն, Ազգ, Երկիր», «Ուժ, Հայրենիք, Միասնություն և այլն»,-ասաց Նկարիչների միության նախագահը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին