▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմում զոհված Սուրեն Արամյանի ընտանիքում տղա է ծնվել

armtimes.com-ը գրում է.

Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Սուրեն Արամյանի ընտանիքում արու զավակ է ծնվել` Էդգարը:

Ծնողները նրան չեն կոչել եղբոր անունով: Չեն ուզում, որ նորածին փոքրիկն էլ նույն ճակատագրին արժանանա: Նա պետք է առողջ ու երկար ապրելով՝  պիտանի մարդ դառնա:

Սուրենն իրենից մեկ տարով մեծ քույր ուներ: Այժմ էլ լույս աշխարհ է եկել նրա եղբայրը:

Հայրը` Արթուր Արամյանն ասաց, որ կինն ու փոքրիկն իրենց լավ են զգում: Այսօր դուրս են գրվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից, եւ ինքը գնում է նրանց տուն` Արտաշատ տանելու:

Էդգարը ծնվել է հունիսի 23-ին: Ինչպես տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկելոգ Արման Սահակյանը, տղայի քաշը է 2 կգ 460 գրամ է, հասակը` 48 սմ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին