▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կկատարվի, եթե բանկային քարտի PIN կոդը հակառակ հավաքեք

Վերջերս համացանցում պտտվում էր մի տեսահոլովակ, որտեղ ներկայացված էին, այսպես ասած, կենցաղային որոշ հնարքներ։ Դրանցից մեկը վերաբերվում էր բանկային քարտերին։

Այսպես, ըստ տեսանյութի հեղինակների, եթե ձեզ փորձեն կողոպտել՝ ստիպելով բանկոմատից գումար կանխիկացնել, ապա պարզ հնարքի միջոցով կարող եք խուսափել կորստից։ Դրա համար հարկավոր է PIN կոդը հավաքել հակառակ ուղղությամբ։ Ասենք, եթե կոդը 1234 է, ապա պետք է հավաքել 4321։

Այդ դեպքում իբր բանկոմատը գումար կտրամադրի, սակայն այն սեղմված կլինի ապարատի մեջ։ Միևնույն ժամանակ բանկոմատն ավտոմատ կերպով ահազանգ կուղարկի ոստիկանությանը։ Ու մինչ կողոպտիչը կչարչարվի գումարը բանկոմատից պոկելու վրա, ոստիկանները տեղ կհասնեն, և ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա։

Այդպե՞ս է դա արդյոք։

Իհարկե, ոչ։ PIN կոդը հակառակ հավաքելու դեպքում բանկոմատի էկրանին կհայտնվի հաղորդագրություն, որ գաղտնագիրը սխալ եք հավաքել։ Եվս երկու փորձից հետո բանկոմատը կառգրավվի ձեր քարտը։ Դրանում կարող եք ինքներդ համոզվել։

Իսկ ինչպե՞ս է ծնվել այս  «առասպելը»։ Դրա նախահայրը ամերիկյան գյուտարար Ջոզեֆ Զինգերն է։ Հակառակ PIN կոդի միջոցով անվտանգության խնդիրը լուծելու գաղափարը նա առաջարկել է 1998 թվականին և գրանցել իր հեղինակային իրավունքը դրա կապակցությամբ։ Սակայն, որքանով մեզ հայտնի է, դեռևս ոչ մի բանկ հետաքրքրություն չի ցուցաբերել այս գաղափարի նկատմամբ։

Աղբյուր՝ b4b.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին