▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ունենալու ենք երիտասարդական խելահեղ տոն.Արմեն Ամիրյան

Հուլիսի 2-ից օգոստոսի 26-ը յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երևանի տարբեր հրապարակներում, այգիներում և պուրակներում Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Տապ չկա′» կարգախոսի ներքո տեղի կունենան ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ, ինչպես նաև բացօթյա կինոցուցադրություններ:

«Երևանում ունենալու ենք երիտասարդական խելահեղ տոն, որը կգունավորի մեր կյանքը և իհարկե, կզովացնի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝  համերգները կլինեն Փոքր Կենտրոնում՝ Կարապի լիճ, Շառլ Ազնավուրի հրապարակ, Գաֆեսճյան քանդակների պարտեզ, Հյուսիսային պողոտա: Ֆիլմերն էլ կցուցադրվեն Սիրահարների այգում, Թումոյի այգում և նման հանգիստ, հով ու զով տարածքներում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին