▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը շարունակում է նպաստավոր պայմաններ ապահովել մասնավոր ներդրումների համար. Տարոն Մարգարյան

Երևանը շարունակում է նպաստավոր պայմաններ ապահովել մասնավոր ներդրումների համար:

Համայնք-մասնավոր համագործակցության, ինչպես նաև համաչափ զարգացման քաղաքային մեր ծրագրերի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանում այսօր բացվեց աշխարհահռչակ «Ռիբոկ» ապրանքանիշի սպորտային ակումբը՝ քաղաքային նոր միջավայր, նոր հարմարություններ ու աշխատատեղեր ձևավորելով տվյալ վարչական շրջանում:

Այս ծրագրի արդյունքում Երևանում ունեցանք միջազգային չափանիշներին համապատասխան ևս մեկ սպորտային ակումբ, որն ամենամեծն է տարածաշրջանում: 
Վստահ եմ, ոլորտի նորագույն սարքավորումներով հագեցած սպորտային այս ակումբը կարճ ժամանակում կդառնա երևանցիների մարզվելու և ժամանցի սիրված վայրերից մեկը:

Տարոն Մարգարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին