▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Forbes-ում հայտնված հարուստ հայուհու ստեղծած ապարանջանի վաճառքի գումարը կտրամադրվի հայ անապահով ընտանիքներին

Աշխարհի մեծահարուստ հայուհու՝ ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանի ստեղծած ապարանջանի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է սոցիալական ծանր պայմաններում ապրող հայ ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Ապարանջանը կոչվում է #KeepThePromise։

«Կրելով ապարանջանը՝ կրում ենք նաև պատասխանատվություն և օգնում կարիքավոր բազում ընտանիքների», -նշում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ապարանջանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Alex and Ani ամերիկյան ընկերության համագործակցության արդյունք է:

Նշենք, որ ըստ Forbes-ի, 50-ամյա հայուհին ԱՄՆ ամենահարուստ կանանցից մեկն է, որը  ինքնուրույն են վաստակել իր կարողությունը: Forbes-ը նաև տեղեկացրել է, որ Քերոլին Ռաֆայելյանը տարեկան 10 մլն դոլար է վաստակում՝ 33 դոլար արժողությամբ թևնոցներ վաճառելով:Նրա թևնոցները էքսկլյուզիվ են, որոնց դիզայնի վրա աշխատում է հենց ինքը՝ Ռաֆայելյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին