▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանին. Արագածոտնում ցնցումը կազմել է 3-4 բալ

Հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45 0  եւ արեւելյան երկայնության 43.65 0  աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին