▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օձերն ակտիվացել են Երևանում և Կոտայքում. վիշապօձը մտել է տուն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 03:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԴԵպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 28-ին, ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ 12 փողոցի տներից մեկում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արեւմտյան վիշապ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 28-ին, ժամը 09:16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին