▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Արմավիրում. ատրճանակով զինված անձը թոշակառու կնոջից հափշտակել է ոսկյա մատանին և գումար  

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը երկաթյա լինգով Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 109 տան դուռը բացելու միջոցով ներս է մտել և ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մխիթարյանին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքն իր սև գործն անելուց հետո դիմել է փախուստի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին