▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառօրյա պատերազմում վիրավորված զինվորին կտրամադրվի 3.495.800 դրամ

 

Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ: Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Ռ. Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ:

 

Կառավարությունում քննարկված մի քանի այլ հարցեր՝ ստորև ներկայացված տեսանյութերում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին