▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Քանդում են, որ «Հին Երևան» կառուցեն

Չգիտեմ՝ օրվա ո՞ր ժամին է ՀՀ առաջին տիկինը կոչումների համար խնդրում ամուսնուն.Իոսիֆ Կոբզոն

«Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած սպանության համար հետախուզվողներից մեկը հայտնաբերվեց

Բանակցային գործընթացը վերսկսելու հույս այս պահի դրությամբ չկա.Ալիևը նոր պատերազմի է պատրաստվում

Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի ռազմաբազա



2017-07-17 10:18:21

Թուրքիան կրկին թույլ չի տվել, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորները հանդիպեն գերմանացի այն զինվորների հետ, որոնք ծառայություն են անցնում Քոնիա քաղաքի ՆԱՏՕ-ի ռազմաբազայում: Թուրքական «Gazetekarinca» լրատվակայքը տեղեկացմամբ՝ Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վոլֆգանք Հելլմիխը տեղեկացրել է, որ նշյալ լուրն իրենց հայտնել է Գերմանիայի արտգործնախարությունը: Ըստ վերջինիս՝ թուրքական կողմը պահանջել է որ այցը չեղարկվի և հետաձգվի՝ հաշվի առնելով երկու երկրների լարված հարաբերությունները:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:

 

 Ermenihaber




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.