▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում 80 մլն մարդ ապրում է այդ բանտից փախչելու երազանքով․ Սևան Նիշանյան

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը բանտը լքելուց հետո 2-րդ գրառումն է կատարել Twitter-ի իր էջում։

Սեւան Նիշանյանը գրել է․ «Ես Թուրքիայի բնակիչների զգացմունքների թարգմանիչը դարձա։ 80 միլիոնը ապրում են այդ բանտից փախչելու երազանքով»։

Հիշեցնենք, որ Նիշանյանը հուլիսի 14-ին դուրս էր եկել բանտից եւ երեկոյան չէր վերադարձել։ Նա սոցցանցերում գրել էր․ «Թռչունը թռավ։ Տարոսը 80 միլիոնին»։

Նշենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու համար: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին