▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող:

-Ինչքանո՞վ է համապատասխանում այդ տեղեկատվությունն իրականությանը, մեր այս հարցադրմանը ի պատասխան՝ ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը նշել է, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:

-Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը,- նշել է Հասրաթյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր՝ Artsakhpress.am  կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին