▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզի վթարից մահացածը 3 երեխաների մայր էր, իսկ կասկածյալը եղել է խմած իր ծննդյան օրվա առիթով

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարից. մահացածը 3 երեխաների մայր էր, իսկ կասկածյալը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Shamshyan.com-ը գրում է.  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Սարգիս Դադոյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես փախանման միջոց, բնակության վայրից չհեռանալու ստորագրություն է վերցվել Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Մայիլյանից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկաածվում է հուլիսի 16-ին Կոտայքի մարզում ոչ սթափ վիճակում մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։

Քննիչի որոշմամբ Դ. Մայիլյանը ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նրա խմածության աստիճանը 0.55 տոկոս է եղել։ Պարզվել է նաև, որ հաջորդ օրը հիվանդանոց է դիմել բուժօգնության նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի ուղևորը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական և դիակի դատաբժշկական։ Պարզվել է նաև, որ այդ օրը վարորդ Դ. Մայիլյանը Նոր Հաճնում իր ընկերների հետ նշելիս է եղել իր ծննդյան օրը, իսկ մահացած Ա. Մաթևոսյանը 3 անչափահաս երեխաների մայր էր։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին