▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի պատասխան` Ստեփան Դանիելյանի մտորումների

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի` հարցազրույցներից մեկի ժամանակ արտահայտած մտքերին` կապված Ամենայն հայոց կաթողիկոսի դիմումի հետ, որով կաթողիկոսը վարչապետից Էջմիածին համայնքի Սուրբ Գայանե վանքին հարա­կից 1.4 հա հողատարածքն է խնդրել՝ արևային կայան և զբոսայգի հիմնելու համար:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը յոթ երգ գիտի, յոթն էլ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մասին է: Այլ կերպ դժվար է բնութագրել նրա` հաճախ անտեղի և անհիմն գնահատականները և «նախանձախնդիր» մտորումները Եկեղեցու գործունեության վերաբերյալ: Ի՞նչ ասես` խոսքի ազատությո՞ւն: Հոգ չէ, որ հեգնախառն, ապակողմնորոշող ու ատելություն սերմանող: Հայտնի չէ, թե ում ինչից է պաշտպանում: Բայց որ, իրավապաշտպան լինելով, ամեն ինչից և բոլոր ոլորտներից հասկանում է, դա ակնհայտ է: Ի՞նչն է հարկադրում նրան այսպես գործելու: Հարցումս, ըստ էության, հռետորական է և պատասխան էլ չի պահանջում: Թերևս «հանուն ժողովրդավարության համագործակցությունը», բայց համագործակցություն ո՞ւմ հետ: Խոսում է «մենք»-ի անունից` առանց հստակեցնելու, թե ովքեր են նրանք: Գնում են միջնադար, բայց դա էլ զարմանալի է, որ փաստորեն միջնադար է նկատում Մայր Աթոռի կողմից նախաձեռնած արևային ֆոտովոլտային կայանի և ժամանակակից իննովացիոն տեխնոլոգիաների պուրակի և ցուցասրահների հիմնումը, որոնք, ըստ էության, որպես այդպիսին առաջինն են Հայաստանում: Ի՞նչ խտրականության մասին է անդադար խոսում իրավապաշտպանը` առանց անդրադառնալու խնդրի էությանը: Ի՞նչ կրոնապետության մասին է անհոգնաբեկ պնդում` վստահաբար կարդացած լինելով հայրենի երկրի Սահմանադրությունը: Ի՞նչ անի Հայոց Եկեղեցին, որևէ առաջադեմ և օգտաշատ ծրագիր չնախաձեռնի՞, եղածներն էլ փակի՞ հանուն «Համագործակցության հանուն ժողովրդավարության»` բավարարելու Ս. Դանիելյանի սպասումները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին