▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հուլիսի 19-ին Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քեմալ Այդընը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ: Այդ մասին հայտնում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը` հղում անելով  գերմանական «Spiegel Online » լրատվակայքին: Թեմայի հետ կապված մեկնաբանություններ է արել նաև Գերմանիայի արգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը: Վերջինս հայտնել է, որ թուրք դեսպանին  «պարզ լեզվով» ասվել է, որ թուրքական  կողմը  անհապաղ, առանց ժամանակ կորցնելու, պետք է ազատ արձակի գերմանացի իրավապաշտպանին: Բացի այդ էլ նա նշել է, որ թուրքական կողմի մեղադրանքները Շթոյդթների վերաբերյալ պարզապես  «իրականությունից դուրս են»: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարությունն էլ կոշտ արձագանք է արել խնդրի հետ կապված: Գերմանիային կոչ է արվել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, մասնավորապես դատաիրավական համակարգին: Նշվել է, որ Թուրքիան ուներ բոլոր «իրավական հիմքերը» Շթոյդթներին կալանավորելու համար: Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին Ստամբուլում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:    

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին