▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 8 պետական կառույց փակման եզրին է

Ասպարեզ-ը գրում է․Հավաստի տեղեկություններով` հանրապետության երկրորդ քաղաքում առաջիկա 5 ամսվա ընթացքում փակվելու կամ վերակազմակերպվելու է 5 դպրոց, 1 գրադարան, 1 մասնագիտական կենտրոն, 1 ծննդատուն: Այս կառույցների փակման մասին խոսակցությունները կային դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից, սակայն մի քանի ամսով այն հետաձգվեց: 2016 թվականի դեկտեմբերին փակ դռների ետեւում որոշվեց, որ պետական այս հիմնարկների փակման հարցը քննարկվելու է ԱԺ ընտրություններից հետո:

Ապրիլ-մայիս ամիսներից մինչ այժմ 8 պետական կառույցի ղեկավարությունն ու աշխատակիցները սպասում են հիմնարկների լուծարման մասին կառավարության որոշումների հրապարակմանը, միաժամանակ փորձում աշխատանք գտնել մասնավոր օբյեկտներում եւ արտերկրում:

8 կառույցից 4-ի աշխատակազմը վստահեցնում է, որ վերադաս նախարարությունները հիմնարկների փակման, լուծարման կամ վերակազմակերպման մասին առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարություն:
2 պետական կառույցները թերբեռնված են, յուրաքանչյուրում աշխատողների թիվը կազմում է 10-13: Փակման եզրին հայտնված պետական կառույցների աշխատողները որոշակիորեն հույս են կապում վարչապետի այսօրվա այցի հետ, ակնկալելով, որ ՀՀ-ում աղքատության եւ գործազրկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող մարզում պետական հիմնարկ չի փակվելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին