▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինը հետաքրքիր չէ Կրեմլին

Լրագրողի այն հարցին,թե Բաքվի դատարանի կողմից 3 տարի ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությանն արդյոք հետևել են Կրեմլում և կարո՞ղ է պահանջեն էքստրադիցիայի ենթարկել վերջինիս Ռուսաստան,ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը շատ լակոնիկ պատասխանել է."Ո՛չ,դա Կրեմլի թեման չէ..."
Որքան կարելի է կռահել հարցից,դրա հեղինակն ադրբեջանցի է,որը կատարել է Բաքվից ստացած հրահանգը՝այդպիսի հարց ուղղելով Պուտինի մամլո քարտուղարին և փորձելով առնաձնահատուկ ուշադրություն գրավել Լապշինի ազատազրկման շուրջ...Սակայն Պեսկովը շատ մատչելի հասկացրել է,որ Լապշինի գործը "այդ տրամաչափի չէ" ,որ նրանով հատուկ հետաքրքրվեն Կրեմլում...
Հիշեցնեմ,որ երեք պետությունների՝ՌԴ-ի,Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատապարտել է 3 տարի ազատազրկման...
"Լապշին շոու"-ն հիմա էլ այլ ուղղությամբ է տարվում...Ժամանակին Կիևը և Թել Ավիվը,ովքեր շատ ակտիվ մասնակցում էին ազերիների այս ֆարսին և օգնում էին Բաքվին,Լապշինի գործը հիմնականում թողեցին Մոսկվայի ուսերին...Դա հատուկ ծրագրված էր Իլհամ Ալիևի աշխատակազմում,քանի որ Լապշինը բավական թանկ գնով պետք է վաճառվեր...Բաքվուն նախընտրում են բլոգերին փոխանակել "քարվաճառյան մարդասպաններ" Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ...Հատկապես՝Դիլգամ Ասկերովի,որը ՌԴ քաղաքցի է...
Հ.Գ.Տեսնես ինչու՞ նույն հարցերով ազերի լրագրողները չեն դիմում Իսրայելի վարչապետի մամլո խոսնակին... Պատասխանը շատ պարզ է...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին