▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություննեով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննիչ Նավոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 19-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ժամը 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգության թիվ 7-րդ ենթակայանից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ թիվ 72 հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցի թիվ 8 շենք, որտեղ շենքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 69-ամյա Ռ. Ա.-ն է, ով 5-րդ հարկի իր բնակարանի ննջասենյակի պատուհանից ինքնասպանության գործելու միջոցով ցած է նետվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ա.-ն ունեցել է առողջական խնդիրներ և այդ պահին տանը եղել է կնոջ հետ, ում բողոքել է առողջական խնդիրներից ու կնոջ ներկայությամբ դիմել ծայրահեղ այդ քայլին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին