▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես ապրել չի լինի, արտագաղթը կանգնեցնել է պետք

Մինչեւ 2018 թվականի ապրիլը դեռ հսկայական ժամանակ կա: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում այսպես է Սերժ Սարգսյանն արձագանքել նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո իր՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին հարցին:

«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռեւս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետին առաջադրելու է Ազգային ժողովում մեծամասնություն կազմած քաղաքական ուժը:

«Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին եւ չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարեւորը սա է»,- ասել է նա:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին, օրինակ, հույս չեն ներշնչել նախագահի այս խոսքերը, ուստի նա մեկ աաջարկ ունի.

-Այ մարդ, ոչ բարով կառավարել ես, թող գնա էլի: Հո ամբողջ ազգով ձեռքդ կրակը չե՞նք ընկել: Գնա՛ պրծնենք: Այսպես ապրել չի լինի, արտագաղթը պետք է կանգնեցնել:  Մեծ մասամբ ձեր պատճառով է չէ՞:  Ձեր ընտրություններից հետո թողնում-գնում են, զզվել են արդեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին