▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարադատության ենթասպան սեռական օրգանում թմրամիջոց է թաքցրել. ՀՀ ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։

 

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպայի անձնական խուզարկության ժամանակ նրա սեռական օրգանում հայտնաբերվել է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ներարկիչ՝ լցված սև գույն ունեցող խիստ կասկածելի հեղուկով:

Նյութագիտական /թմրամիջոցների քրեագիտական/ փորձաքննության թիվ 50171705 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված ներարկիչում առկա թանձր հեղուկը հանդիսանում է 23.75 գրամ վերջնական քաշով, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց: 

Դեպքի առթիվ 2017 թվականի հուլիսի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի  (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում։

Նույն օրն աշխատակցուհին ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին