▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված խումբը քննարկել է թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը

 

armtimes.com-ը գրում է.  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճից բարձրացնել իր պաշտպանյալին, ինչպես նաեւ թույլ տալ Վահան Շիրխանյանին ոտքի չկանգնել:

Նշենք, որ մոտ երեք շաբաթ առաջ դատավորին վիրավորելու համար Բեկթաշյանը երեք ժամով հեռացրել էր Շիրխանյանին նիստերի դահլիճից:

Դատավոր Արմեն Բեյկթաշյանը բավարարեց միջնորդությունը եւ Շիրխանյանը դատարանի խցից բարձրացվեց նիստերի դահլիճ:

Ընդհանուր առմամբ՝ այսօրվա նիստին քննարկվեց 7 միջնորդություն, որոնցից բավարարվեց միայն Ալումյանի միջնորդությունը, մյուսները դատավոր Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց: Պաշտպանական կողմի միջնորդությունները վերաբերում էին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելուն: Բացի այդ՝ նրանցից շատերի տեսակցության եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելանք է դրված, ինչի վերաբերյալ եւս միջնորդություն ներկայացվեցին, սակայն ապարդյուն:

Դատարանի մերժման որոշումը դուր չեկավ գործով առանցքային ամբաստանյալ, ըստ գործի նյութերի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին: Նա հայտարարեց, թե անարդար է, որ իրեն թույլ չեն տալիս զրուցել անգամ մոր հետ:

Այնուհետեւ գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց զինված խմբի 20 անդամի մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը: Վահան Շիրխանյանը նաեւ պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում, քանի որ անձամբ ծանոթ է եղել Պաշտպանության նախարարության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ստեղծված զինված խմբի անդամները քննարկել են նաեւ թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: Զինված խումբը թիրախավորել եւ հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին