▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխան տեղում մահացել է

Հուլիսի 21-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ն. Օ.-ը «Lexus GX470» մակնիշի 55 CC 550 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Ա. Գ.-ին, ով տեղում մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին